Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
21.11.2014 | 01:13

…թե ՀԱԿ-ի ղեկավարությունը խիստ զայրացած է ԲՀԿ-ի քաղաքական հանդիպումների առնչությամբ: ՀԱԿ-ականները պնդում են, որ շարժմանը չպետք է միանան «անլուրջ» մարդիկ, ովքեր անվստահություն են առաջացնում իրենց համակիրների շրջանում: Սակայն Գագիկ Ծառուկյանն աներեր է, նա շարունակում է բոլորի ձեռքը սեղմել ու ազգի դարդով «տապակվել»: Ասում են, ԲՀԿ-ում էլ կան մարդիկ, որոնց սրտով չէ, որ Ծառուկյանն օրումեջ այդ «կարգի» մարդկանց հետ հանդիպումներ է ունենում:

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ